Վարդան Մամիկոնյան, 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։
Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։
Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։
Կարծիքներ
Դեռ կարծիքներ չկան: