OUR STORY
Ողջույններ։
Ես Անահիտն եմ․ եռաչափ մոդելավորող եմ և <<ԱՆԱՀԻՏ ԱՐՎԵՍՏԻ ԱՆԿՅՈՒՆ>> բրենդի հիմնադիրն եմ։
Մշտապես մեծ սեր եմ տածել մեր մշակույթի և մեզ հասած ժառանգության հանդեպ և փորձել իմ արվեստի անկյան՝ խանութի, միջոցով անսահման սիրով կիսվել այլոց հետ։
Մեր բրենդը հիմնադրվել է 10․04․2021 թվականին և ուրախալի է, որ այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք սիրվել, տարածվել և ճանաչելի դառնալ նաև ոչ հայկական միջավայրերում։
Նախ ստեղծում եմ եռաչափ մոդելները, որոնցով էլ սկսվում է արտադրական պրոցեսը․ պատրաստվում են մեր յուրօրիինակ զարդերը՝ արծաթից և ոսկուց, և որ ամենակարևորն է յուրաքանչյուր աշխատանք համակ ուշադրությամբ է կատարվում, որ ոչ միայն տեսքը գեղեցիկ լինի, նաև պատմի հայ մշակույթի մասին, հույզեր փոխանցի։
Մեր խանութում կգտնեք ավանդականից մինչև ժամանակակից լուծումներով զարդեր՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Հպարտ եմ որ տարածում եմ մեր մշակույթը և զարդերի շնորհիվ սերնդից սերունդ է փոխանցվելու։ Նաև պետք է ընդգծեմ, որ իմ արևավառ ժպիտն ու հաճախորդներին բարեհամբույր մոտեցումն է որ բրենդն առանձնացնում է, և ամբողջ աշխարհից մարդկանց է միավորում խանութի ներքո։
Ինձ դուր է գալիս, որ մեր հաճախորդները խանութից ոչ միայն գեղեցիկ զարդերով են հեռանում՝ նորից վերադառնալու պայմանավորվածությամբ, նաև հեռանում են նոր հայացքով դեպի մշակույթը, գեղեցիկը, բարձրաճաշակը և նոր զարդերով են կիսվում իրենց հարազատների, սիրելիների հետ։
Սիրով հրավիրում եմ ձեզ մեր խանութ՝ հաղորդակից լինելու մշակույթին, գեղեցիկին, ազնիվ մետաղների մատուցմամբ։
Սիրով՝ Անահիտ Սարիբեկյան