Զարդի միջոցով ներկայացնում եմ մեր ազգի մեծերին, մոռացված արժեքներն ու խորհրդանիշերը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Անահիտ Սարիբեկյանի բիզնես հաջողության գաղտնիքը, որքան էլ զարմանալի է, քիչ ներդրումն ու շատ աշխատասիրությունն է։ Անահիտի ստեղծած զարդերի մեջ հայկականությունն է գերակշռում։ Ասում է, որ ամեն զարդի մեջ մի գաղափար, միտք ու ջերմություն է դնում։ Ժամանակի ընթացքում Անահիտն զգացել է, որ կարծես թե մենք շատ ենք հեռվացել մեր արմատներից ու ժամանակն է ինչ-որ ձևով նորից վերադառնալու։
Հայաստանում բիզնեսով զբաղվելը և՛ հասանելի է, և՛ հետաքրիր, ասում է Անահիտն ու ուրախությամբ փաստում, որ այս երկրում ամեն բան էլ հնարավոր է ստեղծել, մնում է մեծ ցանկություն ունենալ և լինել գերաշխատասեր։