Ինչպե՞ս կարող եմ պատվիրել առցանց:
anahitscorner.com կայքում գնումներ կատարելու համար գրանցում չի պահանջվում, բայց որպեսզի հատուկ առաջարկներից օգտվեք՝ խորհուրդ ենք տալիս մեր կայքում հաշիվ բացել։
Նյութի որոնում
Ձեր նախընտրած զարդը գտնելու համար օգտագործեք փնտրելու կոճակը, հավաքածուները ուսումնասիրելու, հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անցեք գլխավոր էջ։
Ապրանքի նկարագրություն
Յուրաքանչյուր զարդի մանրամասները հասանելի են զարդի նկարագրության հատվածում։ Անցեք ապրանքի էջ և ծանոթացեք զարդի չափերին, նկարագրությանը, սեղմեք նկարի վրա, մեծացրեք, ուսումնասիրեք։
Ինչպե՞ս գնումներ կատարել
1․ Անհրաժեշտության դեպքում ընտրեք Ձեր նախընտրած չափը՝ ապրանքի բաժնում, կամ անցեք քայլ երկրորդին։
2․ Զարդն ավելացրեք զամբյուղի մեջ։
3․ Մյուս ընտրած զարդերը ևս ավելացրեք, սեղմեք զամբյուղի վրա։
4․ Առաքման մանրամասները լրացրեք։
5․ Ընտրեք վճարման տարբերակը։
6․ Համոզվեք որ լրացրած տվյալները ճշգրիտ են և սեղմեք պատվիրել կոճակը։
Պատվերը գրանցելուց հետո էլեկտրոնային նամակ կստանաք՝ պատվերը հաստատող։
Պատվերն ուղարկելուն պես էլեկտրոնային նամակ կստանաք։
Կարո՞ղ եմ հեռախոսազանգի միջոցով պատվեր գրանցել։
Դուք կարող եք կապ հաստատել մեր մենեջերի հետ՝ եթե պատվերը գրանցելու ընթացքում բարդություններ են առաջացել մենք կօգնենք Ձեզ, կպատասխանենք հարցերին։
Ի՞նչ վճարման համակարգեր են գործում։
Կարող եք օգտվել Ամերիա բանկի և իդրամի վճարման համակարգերից․ Visa և MasterCard-երով վճարումները ընդունվում են։
Պատվերը գրանցելուց հետո էլեկտրոնային նամակ կստանաք՝ պատվերը հաստատող։
Պատվերն ուղարկելուն պես էլեկտրոնային նամակ կստանաք։
Ե՞րբ է գումարը քարտից գանձվելու։
Պատվերը գրանցելուն պես հայտ է ուղարկվելու համապատասխան բաժին, ստուգվելու է քարտի տվյալների իրավացիությունը, առկա գումար կա թե ոչ, այնուհետև ապրանքի ամբողջ գումարը գանձվելու է։
Կարո՞ղ եմ արդյոք պատվերիս տոնական երկտող ավելացնել։
Մեր զարդերը սերտիֆիկատ ունեն և յուրաքանչյուր պատվիրատու կարող է վերջին էջում՝ համապատասխան հատվածում, երկտող ավելացնել․ պատվերը գրանցելու ընթացքում կարող եք նշել՝ եթե կարիք կա։
Ի՞նչ է իրենից ենթադրում նախավաճառքը։
Այս առաջարկը հնարավորություն է ընձեռում ամրագրել նոր կամ սահմանափակ քանակով արտադրված զարդեր, հավաքածուներ։
Ո՞նց տեղեկանալ՝ ո՞ր զարդերն են նախավաճառքով վաճառվում։
Այն զարդերը, որոնց դեպքում նախավաճաք է գործելու առանձնանալու են տարբերակիչ նշանով։
Որո՞նք են նախավաճառքից օգտվելու առավելությունները։
Զարդերը կարող են սպառվել՝ դեռ չցուցադրված մեծ պահանջարկի արդյունքում։ Ամրագրելու դեպքում կարող եք պատվիրել մատի հստակ չափով և Ձեր պատվերը կգրանցվի։
ամրագրելու դեպքում կարող եք պատվիրել մատի հստակ չափով և Ձեր պատվերը կգրանցվի։
Ինչպե՞ս կարող եմ վճարել՝ նախավաճառքի համար։
Պատվերի գրանցման ընթացքում նշվում են նախավաճառքի ընքացքում գործող վճարման տարբերակները։
Կարո՞ղ եմ նախավաճառքով առաջարկվող զարդը ավելացնել մյուս պատվերներիս և միասին պատվերը գրանցել։
Այս պահին չեք կարող նախավաճաքի զարդն ավելացնել մյուս պատվերներին։ Պետք է անհատական պատվիրել․ մյուս պատվերները պատրաստ լինելուն պես ուղարկվելու են միասին։
Կարո՞ղ եմ չեղարկել նախավաճառքով պատվիրած զարդը։
Նախավաճառքով ամմրագրած զարդը կարող եք չեղարկել ինչպես մյուս զարդերի պատվերներն են չեղարկվում։ Ոչ մի հատուկ արարողակարգ չի գործում․ կարող եք կապ հաստատել մեր մենեջերի հետ՝ պատվերը չեղարկելու համար։
Չեք կարող չեղարկել կամ փոփոխություն կատարել երբ արդեն ուղարկվել է պատվերը միայն այն դեպքում երբ ստացել եք զարդը կարող եք ետ վերադարձնել։
Անհատական պատվերով պատրաստված զարդերը փոփոխության, ետ վերադարձի ենթակա չեն։
Կարո՞ղ եմ փոփոխել կամ չեղարկել պատվերս։
Պատվերը կարող եք չեղարկել քանի դեռ չենք անցել ուղարկելու պրոցեսին․ չեղարկելու համար կապ հաստատեք մեր մենեջերի հետ։
Իմ քայլերը, եթե նախընտրած զարդը հասանելի չէ։
Անհատական պատվերի կամ զարդերի հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատեք մեր մենեջերի հետ։ Կապ հաստատելու համար սեղմեք ստորև կցված կոճակին։