Պայմաններ եւ դրույթներ
Պատվեր գրանցելու ընթացքում Դուք լրացնում եք Ձեր տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության հասցե, էլեկտրոնային հասցե, բանկային քարտի տվյալներ։
Ձեր տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է․ ոչ մի տվյալ չի փոխանցվելու այլ ընկերությունների՝ մարկետինգային և այլ նպատակներով։
Մեր կայքով գնում կատարելու համար դուք լրացնում եք Ձեր տվյալները որոնք օգտագործվելու են միայն պատվերն առաքելու, նորությունների, հատուկ առաջարկների, սպասվող զարդերի մասին տեղեկացնելու, հարցերի դեպքում Ձեր հետ կապ հաստատելու համար։
Ձեր հետ կապի ընթացքում կտեղեկացնենք սպասվող զարդերի, նորությունների մասին։
Մենք համագործակցում ենք տարբեր ընկերությունների հետ՝ առաքման, կայքի սպասարկման, քարտով վճարման ընթացքը կազմակերպելու և այլ հարցերով և հստակ սահմանված են վերը նշված կանոնները՝ ոչ մի իրավիճակում ոչ մի տվյալ երրորդ անձի չփոխանցել։
Մեր կայքում Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը ապահովված է։
Օգտագործման պայմաններ
Տվյալ կայքը համարվում է <<Անահիտ արվեստի անկյուն>> բրենդի սեփականությունը։ Մենք Ձեր դատին ենք հանձնում մեր կայքը՝ ամբողջ գործիքակազմով, համաձայն մեր կանոնակարգի և պայմանների։
Մտավոր սեփականության պաշտպանություն.
Տվյալ կայքի բոլոր պատկերների և նյութերի մտավոր սեփականության բոլոր իրավունքները, ինչպիսիք են ապրանքային նշանները, նմուշները և հեղինակային իրավունքը, «Անահիտ արվեստի անկյուն» բրենդի սեփականությունն է․ մեր բրենդի բովանդակության ցանկացած օգտագործումը, բացառությամբ ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործմանը արգելված է և հետապնդվում է օրենքով:
Երաշխիք
Եթե ապրանքը ստանալու պահին վնասված է, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել առաքչին և չընդունել ապրանքը: Այս դեպքում, ձեր հայեցողությամբ, կարող եք պահանջել գումարի վերադարձը կամ ապրանքի փոխանակումը նմանատիպով, մեր կողմից ապրանքը հետ ստանալուց հետո:
Խնդիրների դեպքում դիմեք մեր մենեջերին։
[email protected] հասցեով և հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրեք:
Ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե այն չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, ապրանքային պիտակները, ինչպես նաև առկա է վճարման փաստը և ապրանքը հենց մեր մոտից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Ձեր կողմից վնասված զարդը վերադարձի ենթակա չէ:
Արտերկրից հաճախորդների համար
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր փաթեթը կարող է ենթակա լինել հարկման ԱԱՀ կամ այլ մաքսային վճարներով ձեր երկրում: Այս վճարները մեր վերահսկողությունից կամ կանխատեսումից դուրս են, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում դրանց վճարումների մասով։